Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաբաղի հարցով վաղը Հայաստան կժամանի ռուս պատվիրակությունը

Հունվար 25,2016 17:49

Լաբորատոր հետազոտությամբ դաբաղի նոր դեպք հանրապետությունում չի գրանցվել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին սննդի անվտանգության պետական ծառայությունից՝ՍԱՊԾ-ից:

Ծառայությունից վստահեցրին, որ անասնահամաճարակային իրավիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ օրեր անցյալ տարվա դեկտեմբեր ամսին դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, այսինքն մեկ տնտեսվարողի 2 խոզի եւ մեկ խոշոր եղջերավոր անասունի մոտ հայտնաբերվել էր դաբաղ,  ինչի պատճառով «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր արգելել է Հայաստանից մսի եւ կաթնամթերքի ներմուծումը: Մասնավորապես, արգելքը վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաեւ կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։
Ծառայությունից վստահեցրին, որ ամեն ինչ անում են, որպեսզի դաբաղի նոր տեսակի համար նախատեսված պատվաստանյութը հնարավորինս շուտ ներկրվի Հայաստան:

Մեր այն հարցին՝ հիվանդությունը օդակաթիլային միջոցով է տարածվում, արդյոք վտանգ չկա՞ հիվանդության տարածման, մինչեւ պատվաստանյութը տեղ հասնի, ծառայությունից ասացին, որ եղանակային ցուրտ պայմանները նպաստում են, որպեսզի վարակը չտարածվի. «Ուստի մենք անում ենք հնարավորինս, որպեսզի մինչեւ եղանակների տաքացումը, մինչեւ մարտ ամիս պատվաստանյութն արդեն Հայաստանում լինի»:
Հարցին էլ, թե՝ երբ կվերացնի Ռուսաստանը Հայաստանից արգելված գյուղմթերքների նկատմամբ արգելքը. ծառայությունից նշեցին, որ վաղը Հայաստան է գալու «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալը, նրա այցից ու իրավիճակին ծանոթանալուց հետո արգելքի վերացման մասին որոշ տեղեկություններ կտրամադրվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031