Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խմբին անդամակցելու մեջ մեղադրվող Լիլիթ Թորոսյանը հուզված էր. պատմում է  փաստաբանը

Հունվար 25,2016 17:18

Նորք -Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամներից այսօր ազատ արձակված Լիլիթ Թորոսյանը շարունակում է իրեն մեղավոր չճանաչել:

Լիլիթ Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել, որովհետեւ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը ու այն երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել. «Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու հիմքեր չի գտել: Ավելի մեղմ խափանման միջոց են ընտրել»:

Ըստ փաստաբանի, Լիլիթ Թորոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի առնչությամբ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ Լիլիթ Թորոսյանը մեղադրվում է հանցավոր խմբավորմանն անդամակցելու, համագործակցելու համար:

Gegam_Hakobyan_pastaban

 

Պարոն Հակոբյանի խոսքով, իր պաշտպանյալը  առողջական նորմալ վիճակում է, բայց շատ հուզված: Լիլիթը մի քանի անգամ ցուցմունք է տվել, բայց դրա բովանդակությանը փաստաբանը չցանկացավ անդրադառնալ՝ նախաքննության շահերից ելնելով. «Լիլիթն իրեն մեղավոր չի ճանաչում, խմբի ղեկավարի հետ առնչվել է որպես լրագրող: Ճանաչել է նրան մասնագիտական գործունեության շրջանակում»:

Հիշեցնենք, որ անցած տարվա  նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը ծրագրել էր ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լիլիթ Թորոսյանի լուսանկարը՝ Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031