Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. «Սա զուտ Գեւորգ Սաֆարյանի առանձին վերցրած գործը չէ»

Հունվար 25,2016 16:44

«Կարելի է ասել, որ իրականում չկա անկախ դատարան, լա՛վ, անկախը մի կողմ, ընդհանրապես դատարան չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժել է  առաջին ատյանի դատարանի՝ որպես խափանման միջոց Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կալանք նշանակելու որոշումը բողոքարկող միջնորդությունը:

Գագիկ Սարուխանյանը համարում է, որ ոչ միայն դատարաններն են «վերեւից» ցուցումներով առաջնորդվում, այլ նաեւ մյուս իրավական ատյանները. «Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը գտնվում է իրավական տեռորի օրոք, եւ այդ տեռորը մենք տեսնում ենք, որ գնալով մոլեգնում է: Այսինքն՝ հիմա քաղաքացին Հայաստանում ոչ մի ատյանում ոչ մի կերպ պաշտպանված չէ: Հատորներով գրքերը, օրենսգրքերը կամ մյուս իրավական նորմերը ուղղակի թղթի նման գցված են մի անկյունում, բոլոր հարցերը լուծվում են ընդամենը զանգով կամ վերին փաշայի հրահանգով, այսինքն՝ փաշան հրահանգեց կալանավորել, մնացածը ձեր խնդիրն է, ինչ ձեւ ուզում եք իրավական գնահատականը տվեք, միեւնույնն է, իրենց իսկ գործից հանելու հանգամանքը նորից այդ փաշայի ձեռքում է: Այսինքն՝ ինչ ձեւով էլ նա կատարի որոշումները, միեւնույնն է, մարսելու է: Մենք այստեղ գալիս ենք մի եզրակացության, որ սա զուտ Գեւորգ Սաֆարյանի առանձին վերցրած գործը չէ, սա մեր ժողովրդի գործն է, յուրաքանչյուրիս գործը»:

Նա ընդգծեց, որ Գեւորգ Սաֆարյանը միշտ աչքի է ընկել իր ազատատենչությամբ. «Ինքն իրականում կարողանում էր իր բառերով կամ իր ելույթներով կպնել մարդկանց սրտերին, մարդկանց գիտակցությանը, եւ այնուամենայնիվ, իր գործունեությունը ինչ-որ ցավ էր պատճառում: Բոլոր ընդվզող մարդկանց մեջից ավելի աչքի ընկնող, իր հետեւից մարդ տանող մարդկանց են առաջին հերթին մեկուսացնում, եւ դրանով իսկ իրենց թվացյալ կարծիքով, թուլացնում շարժումը, բայց չեն կարծում, որ երիտասարդության մեջ առաջանում են նոր գեւորգներ, եւ այս ժողովրդական շարժումը անհնար է վերջնականապես կոտրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031