Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանատնից չվերցրեցին ակտիվիստների բերած խավիարը, քանի որ դեսպանը բուսակեր է (Տեսանյութ)

Հունվար 25,2016 15:55

«Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր սկսված նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական զեկույցները:

Arman_Gukasyan

Նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիայից դեսպանատնից պահանջում են դուրս գալ եւ վերցնել իրեն բողոքի նամակը եւ խավիարը. «Մենք ակնկալում ենք, որ իրենք փոխանցեն իրենց ղեկավարությանը: Իրենք շատ փոքր ֆիգուր են, որպեսզի կարողանան ինչ-որ բան փոխել: Մեզ համար կարեւոր չեն փաստաթղթերը: Մեզ համար կարեւորն այն է, որ դա մեր հողն է: Ինչ է ուզում է ընդունեն, չընդունեն, մենք ոչինչ չունենք հանձնելու»:

Hanun_orenqi_1 Hanun_orenqi_3 Hanun_orenqi_4 Hanun_orenqi_5

Բողոքի նամակում գրված է, թե ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորին Ադրբեջանը կարողացել է գնել խավիարային դիվանագիտության միջոցով. «Եվ այդ պատճառով է, որ ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միայն Ադրբեջանի շահերից: Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ զեկույցները»:

Hanun_orenqi_7

Ակտիվիստներին մոտեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մորսը: Նա վերցրեց «Հանուն օրենքի» նախաձեռնության բողոքի նամակը, սակայն հրաժարվեց վերցնել խավիարը, բացատրելով, որ դեսպանը բուսակեր է:

Hanun_orenqi_8

Փոխդեսպանը նաեւ խոստացավ, որ անպայման կփոխանցի նամակը, սակայն ոչինչ չի կարող երաշխավոր:

Նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը փոխդեսպանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ դեսպանի հետ զրուցելու հրավեր են ստացել. «Մենք բացատրեցինք, որ կտեսնեք, թե զեկույցի հետ կապված ինչ կլինի վաղը ԵԽԽՎ-ում եւ անպայման կգնանք ու դեսպանի հետ արդեն ավելի առարկայական կզրուցենք»:

Hanun_orenqi_6

Արման Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ փոխդեսպանը հասկացավ խավիարի ակնարկը. «Նա չվերցրեց խավիարը, որովհետեւ եթե վերցներ, կնշանակեր, որ իրենք արդեն բացահայտորեն կաշառք են վերցնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031