Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Օրակարգային առաջին հարցը նոր նախագահի ընտրությունն էր: Առաջադրված էր Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտի թեկնածությունը: Վեհաժողովի կողմից Ագրամունտն ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ: Նախկին նախագահը`Անն Բրասյորը հրաժեշտ տվեց Վեհաժողովին:
Նշենք, որ Պեդրո Ագրամունտը աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
Իր բացման խոսքում Ագրամունտն անդրադարձավ Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող մի շարք խնդիրների` ահաբեկչություն, միգրացիոն խնդիրներ, ինչպես նաև հակամարտություններին` դրանց շարքում առանձնացնելով Ղարաբաղյան հակամարտությունը:
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների» գործունեությանը վերաբերող զեկույցում էր, որ տեղ էր գտել Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» ձևակերպումը, որը հետագայում դարձավ զեկույց, և վաղը` նստաշրջանի երկրորդ օրը, քննարկվելու է Վեհաժողովի կողմից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
В ПАСЕ сегодня сидят ОДНИ КЛОУНЫ, которые полностью обесценивают все европейские институты! Бедная Европа!!! Цирк!