Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Երեխաներին տանը նստեցնելով՝ նրանց «ջերմոցային տեսակ» ենք դարձնում» (Տեսանյութ)

Հունվար 25,2016 15:11

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությամբ` ԿԳ նախարարի հրամանով, հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

«Հասկանում ենք, որ պետությունը գուցե չունի հնարավորություններ՝ ապահովելու աշակերտների առողջական խնդիրների ամբողջական լուծումը, բայց երեխաներին տանը նստեցնելով՝ նրանց «ջերմոցային տեսակ» ենք դարձնում, որովհետեւ նրանք տարրական հիգիենիկ կանոններն անգամ չեն կարողանալու պահպանել: Չեն իմանալու՝ ապագայում ինչպես դրսեւորվել արտակարգ իրավիճակներում: Տանը նստելով՝ երեխաները զրկվում են կամային հատկություններից»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով արձակուրդները երկարաձգելու հնարավոր հետեւանքներից, ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Նրա խոսքով՝ երկար արձակուրդները խոչընդոտելու են հատկապես առաջին դասարանցիների ադապտացիային. «Առաջին դասարանցին ճգնաժամ ունի, նա նոր է հարմարվում շրջապատին եւ ընկերներին, երկար արձակուրդը խորացնում է ճգնաժամը, երեխան կարող է հետ վարժվել իր հմտություններից: Կողմնակի դժվարություններ են ստեղծվում: Անչափահասի դեպքում էլ որոշակի հուզական դրսեւորումներ արտահայտվում են դպրոցում, եւ դասերի բացակայության հետեւանքով դրանք արտահայտելու խնդիր է առաջանում»:

Աննա Բադալյանն ասաց, որ վերլուծել է 11-15 տարեկան 100 երեխայի արձագանքը. «Նրանք հիմնականում դժգոհ են, որ արձակուրդները երկարացվել են: Ուզում են դպրոց գնալ, իրար տեսնել: Դա էլ է կոմունիկացիա, որի արդյունքում նրանք դառնում են սոցիալական անհատ»:

Ըստ հոգեբանի, եթե սուր-շնչառական վարակներով պայմանավորված՝ դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով էլ երկարացվեն, համազգային խուճապ կլինի. «Կսկսեն մտածել, թե ինչ-որ բան մարդկանցից թաքցնում են: Երբ մարդը պարապ է մնում, նրա երեւակայությունը ոչ թե արարում է, այլ ոչնչացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031