Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատություններում

Հունվար 25,2016 15:03

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականացվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:

Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաև սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում:

«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթևեկելի հատվածների, ինչպես նաև մայթերի ու միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացման, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 2 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ որոշման պահանջների կատարումը:

«Խստորեն հետևեք, որ բոլոր տնտեսվարողները կատարեն հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները: Իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարի Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջը, խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 35 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը աղբամաների այրման և գողանալու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Քաղաքապետը հանձնարարել է արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031