Ինչպես և հայտարարվել էր, վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են թե՛ ձնամաքրման և թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները՝ համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։
Ըստ առաջնահերթության` նախ մաքրվում են գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո գործընթացը կտեղափոխվի բակային տարածքներ, վերգետնյա և ստորգետնյա անցումներ, մայթեր:
Ձյունը մաքրելու գործընթացին քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին մասնակցում են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների աշխատակիցներ:
Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, իսկ տեղերում՝ վարչական շրջանների ղեկավարները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև