ՎՏԲ-Հայաստան Բանկը Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծառայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման և ՀՀ տարածքում և արտասահմանում տարբեր առևտրային կետերում զեղչեր ստանալու հնարավորությամբ:
Բոնուսային մղոնները կուտակվում են հետևյալ մեխանիզմով՝ յուրաքանչյուր ծախսած 500AMD/$1/€1/60RR դիմաց քարտապանը կուտակում է 2 մղոն: Հաճախորդները կարող են կուտակել ավելացված մղոններ գործընկերային ցանցի շրջանակներում՝ Eqvilibria Club կայքում և ՀՀ առևտրային կետերում: Գրանցվելով https://www.eqvilibriaclub.ru կայքում և բացելով անձնական գրասենյակ, հաճախորդները կկարողանան հետևել բոնուսային մղոնների քանակին և փոխանակել դրանք անվճար ավիատոմսերի հետ: Կուտակված բոնուսային մղոնների օգտագործումը ժամանակային սահմանափակումներ չունի:
VTB Airmiles ծառայության միացման մեկ տարվա համար միջնորդավճարը կազմում է 12,900 ՀՀ դրամ:
VTB Airmiles ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Կարդացեք նաև
ՎՏԲ-Հայաստան Բանկ