Րոպեներ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանը:
Պաշտպան Ինեսա Պետրոսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ, այս գործով կալանավորված Ինեսա Պետրոսյանի մյուս երկու պաշտպանյալները՝ Մարինե Կաթանյանը եւ Ասյա Մկրտչյանն ազատ չեն արձակվել, նախաքննական մարմինը երկու ամսով երկարացրել է նրանց կալանքի ժամկետը:
Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը վնասազերծվել էր նոյեմբերի 25-ին: Ձերբակալվածների թիվը անցում է երեք տասնյակը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ