Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ ժամ ՀԿ-ում աշխատելն է ենթակա վարձատրության. Կառավարության նախագիծն ԱԺ-ում

Հունվար 25,2016 13:39

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության նախագիծը՝ փոփոխություններ կատարելու «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարցրեց՝ օրենքում նշված է կամավոր սկզբունքով աշխատելու մասին, կամավոր ասելով ի՞նչ եք հասկանում: Քրմոյանը պարզաբանեց, որ կամավոր սկզբունքն այն է, երբ մարդը գնում է աշխատելու՝ առանց որեւէ վարձատրության: Եթե կամավորի աշխատանքը գերազանցում է անընդմեջ 5 օրը, նա պետք է վարձատրվի, իր հետ պետք է պայմանագիր կնքվի. «Եթե շաբաթը մեկ գալիս ինչ-որ գործ է անում ազատ ժամանակ, չենք կանոնակարգում»:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց՝ եթե ես գալիս եմ ամեն ուրբաթ ու աշխատում եմ 3 ժամ, չպե՞տք է վարձատրվեմ: Քրմոյանը պատասխանեց, որ «այդ պարագայում պայմանագիր կնքելու պահանջ չենք դրել: Եթե գնում եք կոնկրետ պրոյեկտով, այդ դեպում պայմանագիր է պետք»:

Էլինար Վարդանյանը նաեւ հարցրեց՝ նախագծում կա ձեւակերպում, որ ՀԿ-ների գործունեությունը կասեցվում է, եթե կա օրենքի կոպիտ խախտում, էական խախտում եւ կեղծիք, ի՞նչ եք հասկանում կեղծիք ասելով: Քրմոյանը պատասխանեց, որ եթե կեղծ փաստաթղթեր է ՀԿ-ն ներկայացրել, կեղծիք եզրույթի տակ է ընդգրկվում:

Պատասխանատվություն է նախատեսվում, եթե ՀԿ-ի կողմից կանոնադրությանը անհամապատասխան գործունեություն են ծավալում: Էլինար Վարդանյանի խոսքերով՝ ՀԿ-ների կանոնադրության մեջ շատ ընդգրկուն են ձեւակերպումները՝ ժողովրդավարության հաստատմանն ուղղված գործունեություն, ինչպե՞ս եք ստուգելու, սուբյեկտիվ մոտեցում չի՞ առաջացնելու:

Քրմոյանն էլ պատասխանեց, որ ՀԿ-ներ կան, որ ստեղծվում են երեխաներ իրավունքների պաշտպանության շուրջ, հետո ֆինանսի համար մասնակցում են դատապարտյալների խնդրով:

Զարուհի Փոստանջյանը հեգնեց՝ կամ էլ ընտրություններով:

Նախագիծը դրվեց քվեարկության, ձեռնպահ քվեարկեց միան Զարուհի Փոստանջյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031