Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գրիգորյան. «Ահազանգ եմ հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից առձեռն միլիոնավոր դոլարների շրջանառության մասին»

Հունվար 25,2016 12:09

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի նամակը ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին

Ձերդ Գերազանցություն

Կրկին անգամ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԱԿ-ի հովանու տակ գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նրա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի տխրահռչակ գործունեության մասին ԵՀՄՖ Իրավական խմբի փաստահավաք գործունեության արդյունքում ձեռք բերված փաստերը, որոնք ուսումնասիրելով ինքներդ էլ կհամոզվեք, թե, ցավոք, որքան տեղին էին իմ կողմից բազմաթիվ անգամ հնչեցրած ահազանգերը տիկին Բոկովայի կողմնակալ, տեղ-տեղ էլ ցինիկ և երբեմն էլ՝ տրամաբանությունից դուրս կատարված քայլերի վերաբերյալ, որոնցով նա վարձահատույց էր լինում ալիևյան կլանից ստացված անձնական նվիրատվությունները:

Ցավոք, նրան հաջողվեց երկար տարիներ մոլորեցնել ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ ադրբեջանական կառավարության կողմից իրականացված մշակութային ցեղասպանության հարցը բարձրաձայնելու խիստ հրատապ գործընթացից, քանի որ հանցագործությունը կոծկվեց իր ձևակերպմամբ «այն խորությամբ ուսումնասիրելու անհնարինության հետևանքով»:

Ձերդ Գերազանցություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի անունից բազմաթիվ անգամ դիմել եմ Ձեզ՝ ահազանգելով  ալիևյան կլանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կաշառվածության մասին, սակայն իմ նամակները տարօրինակ կերպով հայտնվել են տիկին Բոկովայի սեղանին: Այսօր էլ արդեն նորից ահազանգ եմ հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և նրա ընտանիքի անդամների կողմից առձեռն միլիոնավոր դոլարների շրջանառության մասին, սակայն այս անգամ ինքս եմ խնդրում Ձեզ, որպեսզի այս նամակին կից ներկայացված փաստերը դրվեն տիկին Բոկովայի սեղանին:

Ձերդ Գերազանցություն

ԵՀՄՖ բազմահազարանոց ներկայացուցիչների անունից հույս եմ հայտնում, որ այս անգամ ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումները կիրականացնեն ներքին հետաքննություն տիկին Բոկովայի անօրեն գործունեությանը վերաբերյալ` հիմք ընդունելով մեր կողմից բերված անհերքելի փաստերը և այնուհետ էլ ՄԱԿ-ի ղեկավարության կողմից կիրականցվի արդարացի որոշում` ընդհուպ մինչև քրեական գործ հարուցելուն և 10.000-ից ավելի հայկական խաչքարերի ոչնչացման փաստի կոծկումից ստացված ադրբեջանական նավթադոլարների բռնագանձման իրավական գործընթաց:

Լավագույն բարեմաղթանքներով

ԵՀՄՖ նախագահ

Դոկ. Աշոտ Գրիգորյան

 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031