Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության պատճառը ֆինանսական խնդիրնե՞րն են

Հունվար 25,2016 11:43

Հունվարի լույս 24-ի գիշերը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կտրող-ծակող գործիքի 20 հարվածներով սպանվել է գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանը: Նրա դիակը հայտնաբերվել է անասնագոմում:

Ռազմիկ Իսրայելյանը 1995թ. ամուսնալուծվել է, կինը բնակվում է Ռուսաստանում: Ռազմիկ Իսրայելյանը բնակվում էր ծեր հոր հետ, զբաղվում էր անասնապահությամբ:

Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ սպանության պատճառը հավանաբար Ռ. Իսրայելյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրներն են:

Մեր տեղեկություններով՝ սպանվածը չի թալանվել:

Քրեական գործով ձերբակալված անձ չկա, կատարվում է քննություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ինչպես կարելի է հասկանալ Տավուշի բաժնի ոստիկաններին` սպանության պատճառը հավանաբար Ռ.Իսրայելյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրներն են, սակայն սպանվածը չի թալանվել: Սա Տավուշի մարզի ոստիկանների միակ անտրամաբանական միտքն ու անգործության փաստը չէ: Հասել են նրան, որ մարզպետի տունն են թալանում, սահմանամերձ գյուղում մարդ են սպանում և բազմաթիվ այլ հանցագործություններ կատարում ու անպատիժ մնում, իսկ ՀՀ ոստիկանապետն էլ պարբերաբար հրաշունչ ելույթներ է ունենում?:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031