Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 25-ին բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի որոշումը Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ՝ խափանման միջոցը նշանակել կալանք:
Այդ կապակցությամբ այժմ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դատարանի շենքի դիմաց, ձեռքներին Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի նկարները եւ «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները եւ ազատեք քաղբանտարկյալներին» պաստառները:
Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները հորդորում են դատավորին սթափվել եւ արդարություն հաստատել՝ հենց դատարանի դահլիճից ազատել Գեւորգ Սաֆարյանին:
Կարդացեք նաև
Այժմ վերաքննիչ դատարանում նիստը դեռ շարունակվում է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ