Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սոված առյուծն ու նրանց վայելած սերը

Հունվար 25,2016 16:30

Երեւանի կամ առավել եւս Գյումրիի աղմկահարույց կենդանաբանական այգիները
համեմատության եզրեր չունեն Գերմանիայի Լայպցիգ քաղաքի այս կենդանաբանական այգու հետ:

Եվրոպայի ազատության մթնոլորտն ասես ազդել էր նաեւ այստեղի կենդանիների վրա:
Որ ազատավանդակին մոտենում էինք՝ կենդանիները, ինչպես լուսանկարում, համբուրվում էին, գգվում իրար ու վայելում կյանքը: Ի տարբերություն Գյումրիի կենդանաբանական այգու բնակիչների, որոնք սովածությունից իրենց թաթն են լիզում, երեկոյան ուշ ժամի են սնվում, որ գիշերը ցրտին դիմանան, այստեղի կենդանիներն ամբողջ օրն իրար սիրում են, բազմանում, ճոխ, անհոգ ապրում ու զվարճացնում այցելուներին: Փղերն արդեն մի ամբողջ գերդաստան են ձեւավորել, նրանց մոտ հնդկական երաժշտություն է հնչում: Այստեղի պինգվիններն անգամ մեր առյուծներից իրենց լավ են զգում: Նույնիսկ դժվար է այս այգու կենդանիների ապրելատեղին ազատավանդակ ասել, որովհետեւ դա կիլոմետրերի հասնող ազատ տարածություն է՝ ամեն կենդանու սիրած հարմարություններով:

ZOO_2

Լուսանկարները՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031