Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 25,2016 11:20

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Ֆանտան-Ջրաբեր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Ձորագետ-Դսեղ, Երևան-Մեղրի (168-220 կմ), Հրազդան-Հանքավան, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Վանաձոր և Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում և Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհին բուք է: Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031