Aravot.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան, ակտիվ քաղաքացի Էդուարդ Զորիկյանը խոսելով Հին Երեւանի պատմությունը ջնջելու և, մասնավորապես Արամի 30 շենքի քանդելու մասին ասաց. «Այս ամենն արվում է՝ շահագործելով «գերակա հանրային շահ» հասկացությունը: Բայց մենք մոռանում ենք, որ նման բան կարող է արվել միայն բացառիկ դեպքերում, իսկ մեր իրականության մեջ այս երևույթն ամենուր և անընդմեջ է, ուստի ոչ մի բացառիկության մասին խոսք անգամ չի կարող լինել»:
Պարոն Զորիկյանի ձեւակերպմամբ. «Իրականում սա Երևան քաղաքի կենտրոնի սեփականատերերին կողոպտելու, նրանց ունեցվածքը յուրացնելու, ի վերջո նրանց հարստահարելու վարվելաձեւն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ