Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute) և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group): Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:
Տեր-Պետրոսյանն ու իր ընտանիքը խորին շնորհակալություն են հայտնում բուժող բժիշկներ պարոնայք Վուկասինին և Յուքարին, «Մեմորիալ» հիվանդանոցի տնօրենության նախագահ Ջեք Այվիին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, բուժքույրեր Նիլդային, Մա-Անին, Էմիլիին, Քեթլինին, Այվիին, Նոնային, հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին՝ նրանց կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ բժշկական օգնության, հատուկ խնամքի և ջերմ մարդկային վերաբերմունքի համար:
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի
գրասենյակ
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետության հիմնադիր»…
տիպական համեստութիւնը, մինչեւ ծայր
անցած ըլլայ…
Պետության, որտեղ «հիմնադիրը» ԼՏՊ-ն է, մասնագետ բժիշկ չկա՞:
Է, ու՞մ է պետք այդ «հիմնադիր» ԼՏՊ-ն, որ դրա մասին գրում եք:
ոհ, ներողութիւն, չէիք գրաքննած
կը շնորհաւորեմ ձեր այս աստիճան ուղղամտութիւնը
իսկ ամէն դէպքում,
Պատմութեան առջեւ այս ամէնը լաւապէս արձանագրվելու է, հաստատ
յետոյ կը տեսնենք եթէ այս անհատը կը յիշուի որպէս Հայաստանի Հանրապետութեան «հիմնադիրը», թէ նախնական խորտակիչը
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա