Sport.Times.am. «Բեշիքթաշի» նախագահ Ֆիկրետ Օրմանն այսօր հանդիպել է թիմի նորեկ Արազ Օզբիլիսի հետ: Օրմանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության առիթով իր ուրախությունն է արտահայտել:
«Մենք երկու տարի հետևել ենք Օզբիլիսի խաղին: Նախորդ մրցաշրջանում նա ծանր վնասվածք ստացավ, և խաղադաշտ վերադառնալու համար ժամանակ պահանջվեց: Մենք ցանկանում էինք նրան մեր թիմում տեսնել, իսկ հիմա պայմանագիրը կնքված է: Վնասվածքներն անցյալում են, և Օզբիլիսն այժմ կարող է խաղալ: Ես շատ ուրախ եմ այս կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում»,-Ֆիկրետ Օրմանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: