Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի

Հունվար 24,2016 18:29

Փետրվարի 14-ին կկայանան Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Դիլիջան քաղաքը եւ շրջակա 6 գյուղերն այժմ կազմում են մեկ համայնք: Իջեւան քաղաքում  տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ  հունվարի 24-ին  ավելացել է Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուների թիվը, հասնելով 3-ի: Հունվարի 24-ին համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Դիլիջանի քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Պապիկ Թամամյանը: Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ինքնաառաջադրմամբ:

Նշեն, որ մինչ Դիլիջան  համայնքի ղեկավար էին առաջադրվել ՀՀԿ  Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից  համայնքի ղեկավարի  թեկնածու առաջադրված,2005թվականից   Դիլիջանի  քաղաքապետ,1968թ.  ծնված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված. 1946թ.  ծնված Ժորա  Սահաբալյանը: Թիվ 41 ԸՀՀ  ներկայացրած փաստաթղթերում  նշված է, որ Ժ. Սահաբալյանը ոչ մի տեղ չի աշխատում:  Ժ. Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է աշխատել 2002-2005թվականներին:

Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահից տեղեկացանք, որ Դիլիջան համայնքի ավագանու 15 տեղի համար ներկայումս  առաջադրվել է 34  թեկնածու, որից 19-ն անկուսակցական է, 12-ը՝ ՀՀԿ անդամ, մեկական հոգի՝ ԲՀԿ,  ՕԵԿ, ՀՅԴ անդամ:

Համայնքի ղեկավարի եւ  ավագանու թեկնածուների առաջադրումն   հունվարի 24-ի  ժամը 18-ին ավարտվեց:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031