Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը հունվարի 23-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության «Հանրային օրակարգ» հաղորդմանը: Մեդիամաքսը ներկայացնում է հարցազրույցի ընթացքում հնչած որոշ մտքերը:
Ցավոք, մենք ապրում ենք մի հասարակությունում, որը չի հավատում ոչ մեկին եւ ոչնչին: Սա շատ վտանգավոր եւ բացասական երեւույթ է: Հավատն օգնում է առաջ գնալ:
Դիլիջանի ընտրությունների պարագայում մենք ասում ենք մեկ բան՝ եկեք հարգենք դիլիջանցիներին: Դիլիջանի զարգացումը ոչ թե Ռուբեն Վարդանյանի, այլ դիլիջանցիների ձեռքերում է: Դիլիջանի զարգացումը կարող է օրինակ դառնալ Հայաստանի մյուս քաղաքների համար:
Մենք պարզապես ստեղծում ենք պայմաններ, եւ մեզ համար կարեւոր է, որպեսզի Դիլիջանում ընտրվի ոչ թե «Ռուբենի քաղաքապետը», այլ հենց իրենց՝ տեղի բնակիչների քաղաքապետը:
Կարդացեք նաև
Ուրախ եմ, որ մենք տեսնում ենք մտածելակերպի փոփոխություն դիլիջանցի երիտասարդների շրջանում, ովքեր, օրինակ, ինքնուրույն որոշեցին մաքրել քաղաքը կուտակված աղբից: Շատ ոգեւորիչ է, երբ երիտասարդությունը ցանկանում եւ ինքնուրույն փոփոխություններ է նախաձեռնում:
Կարծում եմ՝ ո՞վ էլ ընտրվի քաղաքապետ, պետք է ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդին հավատարիմ ու հաշվետու քաղաքապետ լինի:
Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում