Գյումրու խոնավ ու կիսաքանդ դոմիկներում, առնետների հարևանությամբ ապրող շատ ընտանիքներ, կարծես վաղուց դադարել են երազել կահավորված ու հարմարավետ բնակարան ունենալ: Սակայն բարեբախտաբար, երբեմն հանդիպում են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ավելի քան քառորդ դար սարսափելի պայմաններում բնակվող մարդկանց մոտ հույս և հավատ արթնացնել:
Այսօր, Թերեզա Մխիթարյանը նոր ու հարմարավետ, երկսենյականոց բնակարանի բանալիներ հանձնեց, անօթևան ընտանիքներից մեկին, որը ձեռք է բերվել Երևանի «Դոլմամա» ռեստորանում կազմակերպված մի միջոցառման ընթացքում հանգանակված գումարով:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում՝ առանց մեկնաբանության:
https://youtu.be/TBW7WIKv9Dk