Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 30 մլն. 736 հազար) չորրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը այս գիշեր երկու սեթում պարտվեց աշխարհի թիվ մեկ ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին՝ 2-6, 1-6:
«Մելբուռն Պարկ»-ի «Լեյվեր Արենա» կորտում կայացած դիմակայությունը տեւել է 55 րոպե: Չնայած, Ուիլյամսի առավելությունը մեծ է եղել, սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել: Խաղից հետո Սերենան նշել է Մարգարիտայի ուժը՝ նշելով, որ հաղթելու համար հարկադրված էր իսկապես շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրել: «Գասպարյանը ծարավի է հաղթանակի: Նա լավ խաղացող է եւ ագրեսիվ է գործում: Դրա համար ես գիտեի, որ այսօր պետք է իսկապես ուժեղ խաղամ», – Սերենա Ուիլյամսի խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ