Ռուսաստանցի գերծանր քաշային ծանրորդ Ալեքսեյ Լովչեւը, որը նոյեմբերին Հյուսթոնում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո կասկածվում է դոպինգ (իպամորելին) օգտագործած լինելու մեջ եւ IWF-ի որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է ծանրամարտից, մոտ ժամանակներս կմեկնի Կանադա՝ Մոնրեալի հակադոպինգային լաբորատորիայում իր դոպինգ փորձանմուշի «B» սրվակի բացմանը ներկա գտնվելու: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ծանրորդի հայրը, որը նրա անձնական մարզիչն է:
Եթե Լովչեւի դոպինգ փորձանմուշի երկրորդ սրվակի արդյունքն էլ դրական լինի, ապա +105 կգ քաշային կարգում հայաստանցի Գոռ Մինասյանը կհռչակվի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ