Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Այդ պայմաններում չէի կարող ինքս իմ դեմ գնալ

Հունվար 23,2016 19:51

«Կարծում եմ՝ իրենց շարժմանը ամենաշատը վնասեց այն, որ իրենք ժողովրդին խոստանում էին իշխանափոխություն, եւ հետո պարզվում էր, որ առանց Նիկոլ Փաշինյանի իշխանափոխություն տեղի չի ունենա»,- հունվարի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Նոր Հայաստան» շարժմանը, ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրան հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ էին առանց իր հետ համաձայնեցնելու իշխանափոխության կոնկրետ օր նշում: Նա նշեց, որ համարում է, որ նրանք, ովքեր ցանկանում են իշխանափոխություն իրականացնել պետք է զբաղվեն ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ. «Այս ամենից հետո պատկերացրեք գալիս է 2015 թվականի դեկտեմբերը եւ հարթակից ասում են Նիկոլ Փաշինյան արի, եւ այլն, եւ այլն: Եվ ես երբ գլխապատառ վազում եմ այդ կանչին ընդառաջ, բա այս դեպքում հարց չի առաջանո՞ւմ, որ հիմա ինստիտուցիոնալ ընդդիմությունը ձեւավորվե՞լ է, թե՞ չի ձեւավորվել»:

Նիկոլ Փաշինյանը ասաց որ այդ պայմաններում չէր կարող ինքն իր դեմ գնալ. «Եվ որպեսզի չստացվի, որ կառչում եմ իմ ասածներից, ես արեցի հաջորդ քայլը, ես ասացի՝ շատ լավ, հնարավոր է, ինստիտուցիոնալ ընդդիմության թեման, այս արձանագրումն անելով մենք սխալվել ենք, որովհետեւ մենք չենք հավակնում, որ մեր ասածը քաղաքական վերջնական ճշմարտություն է: Մեր գործընկերները, որոնք ասում են իշխանափոխություն, թո՛ղ իրենք իրենց տեսլականը ներկայացնեն, ասեն՝ քայլ մեկ, քայլ երկու, քայլ երեք, քայլ չորս: Այդ տեսլականը ներկայացնեն հրապարակային, եւ մենք հրապարակային կքննարկենք մեր կուսակցության վարչությունում: Եթե մենք տեսնենք՝ այո՛, իրոք կա հնարավորություն, ստեղծվել է կամ փաստերի դաշտում կա այդ հնարավորությունը, մենք բացառում ենք, որ չմիանանք, այդպիսի իշխանափոխության գործընթացին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031