Լրահոս
Օրվա լրահոսը

Աննիկ Ժիրարդեն. «ԵԽԽՎ-ի հակահայկական զեկույցը ոչ ճիշտ դիրքորոշում է» (Տեսանյութ)

Հունվար 23,2016 17:46

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Ապա նա այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Պաշտոնյան տեսածից ու լսածից հուզված եւ ցնցված էր: «Այսօր էլ ականատես ենք, որ երկիր մոլորակի տաբեր վայրերում տեղի են ունենում նմանատիպ զազրելի ոճրագործություններ: Բնականաբար, մեր հոգեւոր պարտքն է՝ կանգնել այդ երկրների  կողքին՝ փորձելով զերծ պահել ցանկացած ոճրագործ արարքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Ժիրարդենը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ երկու անգամ այցելել է Հայաստան, մասնակցել նաեւ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը. «Այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը քննարկվում է՝ Ֆրանսիայի թե Ազգային ժողովի եւ թե Սենատի պատերից ներս: Ֆրանսիան ունի օրենք, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

Աննիկ Ժիրարդենը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում. «Կառույցի նախագահը դատապարտեց այն: Նա աշնանը Հայաստանում էր՝ վեհաժողովի շրջանակում»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին քննարկվելիք բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին, Ժիրարդենն ասաց, որ ԵԽԽՎ-ում մի շարք երկրներ են ներգրավված, եւ, բնականաբար, Ֆրանսիան չի կարող իրեն թույլ տալ միջամտել այդ երկրների վարած քաղաքականությանը. «Ամեն դեպքում, Ֆրանսիան այդ կառույցում ներկայացված է պատգամավորներով եւ սենատորներով: Դա ոչ ճիշտ դիրքորոշում է այնպիսի բարեկամ-երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031