Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, վարչությունը որոշել է 2016թ.-ի մարտի 1-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաք և երթ: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր:
ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Վարչությունը լսել է նաև Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի Հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին:
Հայ ազգային կոնգրես