Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան հարաբերություններում նախաձեռնողն Իրանն է

Հունվար 23,2016 16:48

«Իրենց առատության և թվացյալ դրական տոնայնության մեջ հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, եղել են կաշկանդված՝ Արևմուտքի վարած քաղաքականության պայմաններում»,-«Հայք» վերլուծական կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Արամ Սաֆարյանը`պատասխանելով Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերվող հարցին: «Ես կարծում եմ, որ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, կամ դրանց էական մասի վերացման պարագայում և Իրանից, և Ռուսաստանից կլինեն ազդանշաններ հայկական բիզնեսին և քաղաքական էլիտաներին, որպեսզի հայկական էլիտաները, որպես ավելի ընդունելի տարբերակ և ռուսների, և իրանցիների համար դառնան միացնող օղակ Իրան-Հայաստան-Ռուսաստան եռանկյունու մեջ»,- ասաց նա`հավելելով, որ միայն այդ եռանկյունին չէ, որ գործելու է: Ըստ վերլուծաբանի, լինելու են նաև այլ եռանկյունիներ: Միաժամանակ, քանի որ արդեն կան դրական ազդակներ թե Ռուսաստանից, թե Իրանից, Արամ Սաֆարյանը կանխատեսում է, որ հայկական բիզնեսը դրական սպասումներ է ունենալու այս պատժամիջոցների վերացումից: «Պատժամիջոցների մի մասը կարող է ավելի շուտ վերացվել, մյուս մասի վերացման խնդիրը դեռ երկար քննարկվել. այդպիսին է պատժամիջոցների տրամաբանությունը՝ դրանք հեշտ մտցվում են և շատ դժվար վերացվում, դրա համար շատ արագ ոտքերը բոբկացնել պետք չի, այլ պետք է ուշադրությամբ հետևել այս գործընթացներին: Իսկ դրան զուգահեռ խորացնել մեր գիտելիքները: Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության նկատմամբ էապես արդիականացման և թարմացնելու կարիք ունեն դրանք: Եթե մենք ուզում ենք Ռուսաստան-Իրան հնարավոր զարգացումներում դրական դերակատարություն ունենալ` մեր տնտեսական, փորձագիտական, գիտական դաշտերը պետք է դրանով զբաղվեն»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյան էլ կարծում է, որ Իրանի հետ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, բայց ավելի նախաձեռնող է Իրանը. «Այսինքն, Իրան-Հայաստան նախաձեռնություններ են ավելի շատ եղել, քան հակառակը»: Թե ինչո՞ւ է այդպես, տնտեսագետը պարզաբանում է. «25 տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով, մեծ մասամբ նախաձեռնությունը Իրանի կողմից պայմանավորված է եղել Արևմուտքի հետ լարված հարաբերություններով և հայկական կողմից որոշակի երկչոտությամբ: Սա էլ հասկանալի է: Իրանի դերն ու կշիռը տարածաշրջանում մեծանում է և լրջանում որպես գլոբալ խաղացող, և եթե Հայաստանն ունենա ազգային օրակարգ, ապա մենք շատ արագ կարող ենք ներդաշնակեցնել արտաքին տնտեսական ասպարեզում Հայաստանի և Իրանի շահերը՝ դա կարող է լինել և համատեղ ձեռնարկությունների ստեղծում էներգետիկայի բնագավառում, և մշակող արդյունաբերություն և այլն: Մենք շատ աղքատիկ տեղեկատվություն ունենք Իրանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ և այց բացը հարկավոր է լրացնել: Ցանկացած պարագայում ՝ մեր համագործակցությունն ուղղակի Իրանի հետ լավ առումով պարտադրված է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031