Այսօր Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժին է դիմել 1997 թվականին ծնված Մ. Ղ.-ն՝ բողոք ներկայացնելով հարազատ մոր՝ Ի. Տ.-Ա.-ի դեմ առն այն, որ վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փորձել է դանակահարել քրոջը, ինքն էլ միջամտել է, կանխել՝ ստանալով քերծվածքներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից: Թե ինչո՞ւ են այս տեսակ պատմություններ տեղի ունենում ավանդական, երբեմնի ծնողապաշտ այս քաղաքում, սա թերեւս լուրջ քննարկման արժանի թեմա է, հատկապես երբ ոստիկանությունից փաստում են, թե չկա ամիս, որ տղան հոր դեմ բողոք չներկայացնի, հայրը ՝տղայի ու այսպես շարունակ:
Հիշեցնենք, Գյումրին այն քաղաքն էր, որտեղ մարդիկ չէին սիրում երեւալ ոստիկանության, դատախազության կամ քննչականի դռները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում մի անգամ բնութագրել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, սա այն քաղաքն է, որտեղ թե՛ հանցագործն է դիմում փախուստի, թե՛ վկան, թե՛ տուժողը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ