Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Զինված խմբավորման գործով նախաքննության ավարտին շատ հարցերի պատասխանը կտրվի

Հունվար 23,2016 15:54

«Որպես պաշտպան՝ չեմ տեսնում այն տարբերակը, որ վերջինիս գլխավորությամբ խումբը պատրաստվում էր կատարել հանցագործություն սպանության տեսքով»,- հունվարի 23-ին «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեոն Բաղդասարյանը:

Նա վստահություն հայտնեց, որ  նախաքննության ավարտին շատ հարցերի պատասխանը կտրվի: Սակայն նա տեղյակ չէր, թե նախաքննությունը դեռ ինչքան կձգվի:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արթուր Վարդանյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է, Լեւոն Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստանում իրավակիրառ պրակտիկայում, չգիտես ինչու, երբ պետական մարմինը ներկայացնում է միջնորդություն   խափանման միջոցը կալանք նշանակելու հետ կապված, որպես կանոն դատական մարմիններն աշխատում են որպես դակիչ. «Սա ոչ թե ես նկատի ունեմ կոնկրետ այս քրեական գործով, ընդհանրապես բոլոր քրեական գործերով: Ուշադրություն դարձրեք հիմնականում խափանման միջոցը տալիս են կալանք, դա խնդիր է, այն դեպքում, երբ օրենսդիրը նախատեսում է ալտերնատիվ այլ միջոցներ՝ սկսած գրավից, վերջացրած ստորագրություն եւ այլն: Ինչ վերաբերվում է այս գործով խափանման միջոցը՝ կալանք՝ դա կանխատեսելի էր, որ երկու ամսով պետք է երկարացնեին: Մեր իրավակիրառ պրակտիկայում ընդունված կարգ է, երբ միջնորդություն է արվում խափանման միջոցը կալանք նշանակել, արդարադատություն իրականացնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, դատարանը վերցնում է եւ կատարում է դակիչի դեր: Այսինքն՝ խնդիր չեմ տեսնում քննարկել՝ իրավաչափ էր, իրավաչափ չէր, դատարանը լսում է եւ խափանումը նշանակում կալանք, թե ինչու դա ընդհանուր խնդիր է, ոչ թե միայն այս քրեական գործով, եւ այստեղ լուրջ անելիք ունի չորրորդ իշխանությունը, որովհետեւ մենք՝ իրավապաշտպաններս բազմիցս ենք բարձրաձայնել, նախ անմեղության կանխավարկածը թողնենք մի կողմ, եթե անձը չի խուսափում նախաքննությունից, եթե անձը, ինչու  չէ, նաև տալիս է ցուցմունքներ, եւ, ըստ էության, բացարձակ խնդիր չկա նախաքննության հետ կապված, ինչո՞ւ անձին պետք է սահմանափակեն: Դրա պատճառները շատ են, չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց դա համատարած խնդիր է, ինչու չէ, ես հույս ունեմ, որ առաջիկայում ահագին բան կփոխվի:»:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Արթուր Վարդանյանի հետ մոտ հինգ օր առաջ է հանդիպել, նա հավելեց, որ իր պաշտպանյալի եւ իր ընտանիքի անդամների միջեւ շփում չկա. «Ոչ թե թույլ չեն տալիս նման շփում չկա, չի էլ դիմել,որ նրան թույլ տան, կամ չտան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031