Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատգամավորներից մեկին որ համոզեն`լավ կլինի»

Հունվար 23,2016 13:38

«Բարձր եմ գնահատում այդ փաաստաթուղթը, քանի որ այն միայն պառլամենտական չէ, քանի որ կողմերից բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել քննարկումներին»,- «Հայք» վերլուծական կենտրոնում, խոսելով ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի օրերս ընդունած հայտարարության մասին, ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ավարտին, հիշեցնենք, ընդունվեց համատեղ հայտարարություն`16 կետից բաղկացած, որում, մասնավորաբար, ԵԽԽՎ-ին կոչ է արվում համահունչ մնալ ԼՂՀ հարցում Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացներին, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող երկու կետ կա, որոնցում առաջին անգամ խոսվում է Հայաստան-Թուրքիա սահմանի միակողմանի փակ լինելու մասին, խոսվում է այն մասին, որ Հայաստանում բավական մեծ թվով սիրիահայ փախստականներ կան եւ Հայաստանին պետք է լրացուցիչ գումարներ տրամադրել:

Փաստաթղթում ԵՄ-Հայաստան այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրից կետեր կան: Ստեփան Գրիգորյանի կարծիքով, դա անդրադարձ կունենա ԵՄ-Հայաստան դեկտեմբերի 7-ին վերսկսված բանակցությունների եւ ստորագրվելիք վերջնական փաստաթղթի վրա: Նա գտնում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ԵԽԽՎ-ում կայանալիք քննարկումների վրա:

Հիշեցնենք, հունվարի 25-ին Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Oրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:

Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ԵԽԽՎ-ում քննարկման մեկնարկին, մեր պատվիրակության անդամները, իսկ ավելի լավ կլինի այլ պետությունների պատգամավորների միջոցով բարձրաձայնվի դա: Երեկ ԵԽԽՎ-ին, Մինսկի խմբի գործընթացին հավատարիմ մնալու կոչով դիմել էին նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Դա, ըստ քաղաքագետի, նույնպես պետք է բարձրաձայնել քննարկումների ժամանակ: «Քիչ հավանական է, բայց որ Թուրքիայի պատգամավորներից մեկին համոզեն`շատ ավելի լավ կլինի»,- ասաց նա:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի բանաձեւում խոսվում է նաեւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին: Այդ կետը, քաղաքագետը խորհուրդ է տալիս օգտագործել այսպես. «Սարսանգի ջրամբարի վերանորոգման հարցը համատեղ մարդասիրական գործընթացի վերածելու համար: ԵՄ-ն էլ սիրով կֆինանսավորվի: Դա կուտվի շատ պատգամավորների կողմից, նույնիսկ կիսակաշառված, եթե այդպիսիք կան»

Փաստաթղթում եվրոպական երկրներին կոչ է արվում`ճանաչել Ցեղասպանությունը: «Լավ է Թուրքիայի հետ աշխատել, բայց մենք տեսնում ենք Թուրքիայի դիրքորոշումը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը`ընդհանուր առմամբ Հայաստան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի բանաձեւը մեզ համար դրական գնահատելով:

Նման դրական արդյունքը քաղաքագետը պայմանավորում է երկու հանգամանքով`մեր պատվիրակության լավ աշխատանքը եւ Թուրքիայում ու Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը. «Իրենք հասկացան, որ Հայաստանը բավական կայուն գործընկեր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031