Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անասնաբուժության տեսչության պետ. Մինչ այս պահը դաբաղի 2 դեպք է գրանցվել. կենդանիները ոչնչացվել են

Հունվար 23,2016 13:13

«Այժմ դաբաղ հիվանդության նոր տեսակ է տարածվել: Կանխարգելիչ պատվաստումներ կատարելու համար մինչեւ 2016 թվականը ձեռք բերված դեղամիջոցներն իրենց մեջ չեն պարունակում այս նոր վիրուսի դեմ պայքարի պատվաստանյութը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ հայտարարված տենդերը ՀՀ կառավարության կողմից չեղյալ է համարվել եւ նոր մրցույթ է հայտարարվել, որպեսզի նոր տեսակի վակցինա ներկրվի Հայաստան և կենդանիները պատվաստվեն: Անասնաբուժության տեսչության պետը նշեց, որ մինչ այս պահը դաբաղ հիվանդության ընդամենը 2 դեպք է գրանցվել: Բոլոր կենդանիները ոչնչացվել են և համապատասխան ձևով թաղվել: «Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ անում ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը»:

Ռուսաստանը Հայաստանի որոշակի ապրանքատեսակների ներկրումը ժամանակավորապես արգելել է: Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ ժամանակավոր արգելանքը վերաբերվում է կենդանի կենդանիների մուտքը Ռուսաստան. «Արգելվել է այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութը: Արգելվել է միսը եւ ենթամթերքը, որոնք չեն անցել այնպիսի մշակումը, որը բացառի վիրուսի առկայությունը եւ կաթ-կաթնամթերքը, որոնք նույնպես չեն անցել մշակում»:

Հովհաննես Մկրտչյանը հայտարարեց, որ այն՝ ինչ մինչ այս պահն արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն, շարունակվում է արտահանվել. «Ամսի 20-ին եւ 21-ին 4-5 մեքենա պանիր է արտահանվել Ռուսաստան: Այն մթերքները, որոնք արգելվել են ես մինչ օրս չեմ տեսել, որ արտահանվեն: Այսինքն՝ մեզ տնտեսական վնաս չի հասցվել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031