Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունը ճիշտ քայլ էր»

Հունվար 23,2016 12:45

«ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունը ճիշտ քայլ էր, որը հնարավորություն է տվել տարվա ընթացքում խուսափել տարբեր քաղաքական եւ տնտեսական վայրիվերումներից, ինչի մեջ հայտնվել են շատ երկրներ»,- «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների քննարկման ժամանակ հայտարարեց ակումբի համանախագահ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացն, ըստ նրա զուգակցվել է աննպաստ միջազգային իրավիճակով`ՌԴ-Արեւմուտք գլոբալ հակամարտությամբ, դրա արդյունքում տարին խիստ աննպաստ է եղել վառելիք եւ հումքային ռեսուրսներ արտահանողների համար: «Չնայած այս աննպաստ գլոբալ դրսեւորումներին, որի արդյունքն է եղել հայ-ռուսական ԵԱՏՄ անդամ երկրների առեւտրատնտեսական ցուցանիշների անկումը, ՀՀ-ի համար տարին բավական դրական է եղել»:  Իր հայտարարությունը Արամ Սաֆարյանը թվերով հիմնավորեց`Կայունացման եւ զարգացման հիմնադրամի գծով 40 միլիոն դոլար վարկ է տրամադրվել Հայաստանին`ոռոգման համակարգի արդիականացման համար: Նույն խողովակով  150 միլիոն դոլար է տրամադրվել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագծի համար: Տնտեսական աջակցության կայունությանն ուղղված բարեփոխումների եռամյա ծրագրի իրականացման համար Հայաստանին հատկացվել է 300 մլն դոլար ֆինանսական վարկ՝ 20 տարի մարման ժամկետով և 10-ամյա արտոնյալ փուլով: Նաև՝ ԵԱՏՄ-ին ՀՀ ինտեգրման հնգամյա ծրագրի շրջանակներում, «ճանապարհային քարտեզի» իրականացման նպատակով 2015 թվականից սկսած, երեք տարվա ընթացքում Հայաստանը կստանա ավելի քան 50 մլն դոլար ծավալով անհատույց ֆինանսավորում: Արամ Սաֆարյանը հիշեցրեց նաև, որ Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու ծրագրի համար 2015 թվականին ստորագրված  համաձայնագրով Հայաստանը ստացել է 270 մլն դոլար պետական վարկ և 30 մլն դոլար անհատույց աջակցություն: Ինչպես նաև, անցած հունիսին Հայաստանը ստացավ 200 մլն դոլար վարկ ռուսաստանյան ռազմատեխնիկական արտադրանք ձեռք բերելու համար:

Իսկ 2016 թվականի մարտահրավերներին դիմակայելու համար, ըստ բանախոսի, ուղղակի անհրաժեշտություն է ԵԱՏՄ համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031