Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն իր քվեն կտա այն քաղաքական ուժին, որին վստահում է». «Հրապարակ»

Հունվար 23,2016 11:51

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ

– Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ ի՞նչ փոփոխություններ կան, որ առանցքային են ՀՀԿ-ի համար։ Ի դեպ, Դաշնակցությունն արդեն որոշ առաջարկներ արել է այդ թեմայով։

– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված՝ դեռեւս առաջարկություններ եւ քննարկումներ չկան ներկայացված խորհրդարանում, կարծում եմ, որ առաջիկայում կներկայացվեն, եւ դրանց մասին խոսելու լավ ժամանակներ կունենանք։ Բայց երբ որ նախագիծը պատրաստ կլինի, երբ որ այդ առաջարկությունները Դաշնակցության եւ մյուս ուժերի կողմից կներկայացվեն, կքննարկենք եւ համապատասխան եզրակացության կգանք։

 – Տարբեր ուժեր մտավախություն ունեն, որ ՀՀԿ-ն նոր օրենսգրքում կփորձի այնպիսի մեխանիզմներ մտցնել, որ կրկին ապահովի իր իշխանությունը։

– Տեղյակ պահեք այդ ուժերին, որ այդպիսի մտավախության կարիք չկա։ Իշխանությունն ընտրական մեխանիզմներով չի ապահովվում, իշխանությունն ապահովվում է ժողովրդի քվեով, իսկ ժողովուրդն իր քվեն կտա այն քաղաքական ուժին, որին վստահում է։

– Խոսքը հենց ժողովրդի քվեն կեղծելու մեխանիզմների մասին է, որն իշխանությունները հաջողությամբ կիրառում են։

– Համաձայն չեմ այդ կարծիքին, որ իշխանությունների կողմից կեղծում են։

– Էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդնելու մասին ի՞նչ կասեք, կիրականանա՞ այդ մտադրությունը։

– Կարծում եմ, որ արժե այդ մասին մտածել, եւ կարծում եմ, որ իրականանալի առաջարկություն է եւ ընդունելի։

– Դա չի՞ կաշկանդի Հանրապետականին, ձեռքն ու ոտքը չի՞ կապի։

– Չեմ կարծում։ Ոչ միայն չի կաշկանդի, այլ նաեւ կբարձրացնի ժողովրդի վստահության աստիճանը, եւ Հանրապետականը կողմ է դրան։ Կարծում եմ, որ սարքավորումներ կբերվեն՝ առաջիկայում կտեղադրվեն։

– Եթե այդ համակարգը չապահովի ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելու հեռանկարը…

– Այ, էդ ժամանակ Դուք արդեն նման հարցեր ինձ ուղղելու հնարավորություն չեք ունենա։ Եվ կարծում եմ, որ կարեւորը դա է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031