«Ես պարտավոր չեմ մամուլի`բացառապես սեփական հիվանդագին երեւակայություններով առաջնորդվող ինչ-ինչ վերլուծաբանների ամենօրյա գեղարվեստական մտորումներին պատասխանել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` հակադարձելով դիտարկմանը, որ մամուլում շարունակվում է քննարկվել ԲՀԿ-ի`ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ առաջիկայում կոալիցիա կազմելու հարցը:
Այնուհանդերձ, թեման փակելու համար, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ԲՀԿ-ին կոալիցիա կազմելու առաջարկ չի եղել: Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ի օրակարգում նման հարց չկա: ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ