Գիտե՞ք երբ «երկիրը երկիր» կդառնա։ Երբ մարդիկ անտարբեր չլինեն, եւ այդ անտարբերությունն արտահայտվի ակտիվ քաղաքացիական կեցվածքով։ Երբ փողոցում ծխախոտի տուփ նետող քաղաքացուն անցորդները կանգնեցնեն եւ ստիպեն վերցնել իր նետած տուփն ու գցել աղբարկղը։ Երբ ընտրությունների նախօրեին ընտրողները ոչ թե ընտրակաշառք վերցնեն, այլ կաշառք բաժանողներին ամոթանք տան ու իրավապահներին դիմեն։ Երբ հանձնաժողովների ընտրակեղծարար անդամներից հարեւան-բարեկամները երես թեքեն։
Գիտե՞ք երբ կոռուպցիան կնվազի, եւ արդարությունը կհաղթանակի մեր երկրում։ Երբ կոռումպացված չինովնիկին ծանոթ-ընկերները բարեւ չտան։ Երբ սեփական անգրագետ զավակին ոչ թե կյանքի գնով առաջ «բրթեն», այլ ուղարկեն չարքաշ աշխատանքով ապրելու։ Երբ պաշտոնների նշանակելիս առաջնորդվեն ոչ թե հավատարմության ու կուսակիցներին տաքուկ աթոռներ բաշխելու սկզբունքով, այլ կադրերի մասնագիտական որակներով, փորձով, գիտելիքներով։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: