Հունվարի 20-ից Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ կաթնամթերքի, մսի ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը մտցվել է գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից՝ պայմանավորված Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված իրավիճակով։ Ռուսական իշխանությունները, ըստ պաշտոնական պարզաբանման, մտավախություն ունեն, որ Հայաստանից ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան։
Ֆորմալ առումով ամեն ինչ նորմալ է. Ռուսաստանի համապատասխան ծառայությունը տեղեկացել է Հայաստանում տարածված հիվանդության մասին և ցանկանում է պաշտպանել սեփական քաղաքացիներին՝ անորակ գյուղմթերքների առաջարկից: Բայց դա՝ միայն ֆորմալ առումով: Իրականում «Ռոսսելխոզնադզորը» ոչ թե գյուղատնտեսական ծառայություն է, այլ դրա անվան տակ գործող քաղաքական մահակ, որը Ռուսաստանի իշխանությունը կիրառում է բոլոր այն երկրների դեմ, որոնց հետ հարաբերություններում իրեն ոչ հաճո երևույթներ են արձանագրվում:
Նաև «Ռոսսելխոզնադզորի» միջոցով էր ռուսական շուկան փակվում ուկրաինական ու մոլդավական ապրանքների առջև՝ այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների լարման ժամանակահատվածում: Մի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» որոշումը պետք է մտահոգի ոչ միայն ու ոչ այնքան՝ գյուղատնտեսության ու սննդի անվտանգության մեր համապատասխան կառույցներին՝ դաբաղ հիվանդության առկայության առումով, այլ Արտգործնախարարությանն ու արտաքին քաղաքականությամբ զբաղվող այլ ինստիտուտներին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: