Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանի ամբողջ պահանջարկը կարելի է իրանական գազատարով բավարարել». «168 ժամ»

Հունվար 23,2016 10:34

«Մենք` որպես «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն, պարտավոր ենք անխափան գազամատակարարում ապահովել Հայաստանին և անում ենք դա: Իսկ Հայաստանը գազ կստանա վրացակա՞ն գազատարով, թե՞ իրանական, շարքային սպառողի համար դա չպետք է նշանակություն չունենա, որովհետև դրանից էապես ոչինչ չի փոխվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Խոսելով Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի տարանցման խնդիրների մասին՝ Վ. Հարությունյանը նշել է, որ այսօր վրացական տարանցման արժեքն աշխարհում գործող ամենաթանկ գինն է (10 տոկոս)։

Նա ասել է, որ այսօր «Գազպրոմի» համար ընդունելի չէ 10 տոկոս վճարել տարանցման համար, և դրա համար, իհարկե, պետք է բանակցություններ տարվեն, քանի որ այդ տարանցման արժեքը մտած է ՀՀ ներքին սակագնի մեջ, և մեր սպառողները պիտի հասկանան՝ տարանցման գումարի նվազումը ուղիղ ազդեցություն է ունենալու սահմանի գնի վրա: «Անկախ այդ բանակցությունների արդյունքից՝ մենք գազամատակարարման խնդիր չենք ունենա։ Հայաստանի ամբողջ պահանջարկը կարելի է իրանական գազատարով բավարարել։ Չի կարելի հայտարարություններ անել, թե Հայաստանի գազամատակարարումը վտանգված է և արհեստական խուճապ ստեղծել»,- ասել է Վ. Հարությունյանը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031