Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի «Զվարթնոցի» հին շենքը պահպանելը. «Ազգ»

Հունվար 23,2016 10:18

Ռացիոնալ (տրամաբանական եւ հիմնավորված) մտածողության պակասն այսօր Հայաստանի հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է, որին բախվում ենք անընդհատ: Դրա հետեւանքով, միակողմանի տեղեկատվական եւ քարոզչական լրահոսի ազդեցությամբ, այս կամ այն խնդրի առնչությամբ ձեւավորվում է դրա խորքային պատճառները անտեսող հասարակական կարծիք: Նման օրինակներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի շուրջ ստեղծված վիճակն է, որը կրկին դարձել է քննարկումների առարկա այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը հին օդանավակայանի օղակաձեւ շենքի էստակադայի ապամոնտաժման թույլտվություն տվեց օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը, նոր «մաստեր պլանի» համաձայն, պետք է ընդլայնի նորակառույց օդանավակայանը, ինչի կառուցման համար, ի դեպ, անցած տարիների ընթացքում կատարել է ավելի քան 320 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, բոլորս ենք տեսնում, թե ինչ ժամանակակից եւ հարմարավետ օդանավակայան ունենք մենք այսօր, որը Հայաստանի անկախության շրջանիՙ թե կարեւորությամբ, թե ներդրումների ծավալով թերեւս ամենանշանակալի կառույցն է: Սակայն դա չի խանգարում, որ մի խումբ ճարտարապետներ հերթական անգամ անձնական հավակնությունները վեր դասեն ամեն ինչից եւ հարայ-հրոց բարձրացնեն, ինչպես իրենք են անվանում օդանավակայանի հին շենքինՙ «սովետական մոդեռնիզմի հուշարձանի» պահպանման համար: Դրան հետեւում է հայհոյանքի ծարավ ամբոխի «ամեն ինչ քանդում են» արտահայտությամբ սկսվող անմտությունների հեղեղը, որտեղ, բնականաբար, ոչ ոք ինքն իրեն եւ հարայ-հրոցի հեղինակներին չի տալիս հետեւյալ հարցերը.

  1. Ո՞րն է օդանավակայանի հին շենքը պահպանելու իմաստը:
  2. Որպես ի՞նչ է պահպանվելու այդ շենքը:
  3. Ո՞ւմ հաշվին է պահպանվելու այն:
  4. Ի՞նչ ազդեցություն է դա ունենալու գործող օդանավակայանի ծառայությունների սակագների վրա:
  5. Ինչո՞ւ պետք է հանուն հին շենքի պահպանման հրաժարվենք նոր օդանավակայանի ընդլայնումից:
  6. Ենթադրելի՞ է, որ օդանավակայանի նոր շենքի ճարտարապետը նույնպես 30 տարի հետո պետք է պահանջի, որ իր նախագծած շենքը պահպանվի որպես հուշարձան:

Քչերը կփորձեն խորհել այս հարցերի շուրջը: Չէ՞ որ կա ավելի հեշտ տարբերակըՙ դեմ ենք եւ վերջ: Փորձենք պատասխանել այս հարցերին, որոնց թերեւս կարելի է ավելացնել այլ հարցեր եւս, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Paron Anjik says:

    պարոն Նարեկ Հուշարձանաքանդիչի Սարգսյան դու՞ ես 😉 արդեն Արա Մարտիրոսյան կեղծանունով ե՞ս հանդես գալիս:

  2. arman says:

    Какой смысл сохранить матенадаран, эджмицин, гарни, гехард,
    на этом месте можно открыть хороши ресторан.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031