Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կանանց խորհուրդ Է տրվում նուշ շատ օգտագործել

Հունվար 23,2016 11:30

Նուշը շատ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, օգտակար ճարպաթթուներով: Այն բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում է տեսողությունը, մաքրում օրգանիզմը, նվազեցնում գլխացավը եւ այլն: Ընկույզի այս տեսակի օգտագործումը շատ հաճախ խորհուրդ են տալիս  կանանց: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E եւ մագնեզիում, որն անհրաժեշտ է կնոջ առողջության եւ գեղեցկության պահպանման համար: Առանձնանում է նաեւ «նշի կաթի» հատկությունը, որը հնարավորություն է ընձեռում, որքան հնարավոր է, երկար պահպանել երիտասարդությունը եւ գեղեցկությունը։

«Նշի կաթ» պատրաստել կարող եք տնային պայմաններում: Մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ է կես բաժակ քաղցր նշի միջուկ, հինգ հատ դառը նուշ, 50 գրամ շաքարավազ, կես բաժակ կաթ, կես բաժակ եռացրած-գոլացրած ջուր։ Խառնել քաղցր եւ դառը նուշը, ցողել եռման ջրով, մաքրել թաղանթից, անցկացնել մսաղացով կամ մանրացնել հավանգում։

Լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել կաթի եւ ջրի տաք խառնուրդը, ապա խառնել: Տարան դնել թույլ կրակի վրա, ավելացնել շաքարավազ, եռացնել եւ քամել։ Պատրաստի նշի կաթը սառեցնել եւ խմել։

Եթե ձեզ սպասվում է մտավոր ծանր աշխատանք, ապա այն ձեռնարկելուց առաջ խորհուրդ է տրվում ուտել մեկ ափսե քերած գազար՝ համեմված բուսական յուղով կամ թթվասերով։ Գազարի մեջ եղած վիտամին A-ն լավացնում է հիշողությունը։

Ընկույզը նպաստում է աշխատունակությանը։ Չամիչը, ծիրանաչիրը, խնձորը օգնում են կենտրոնանալուն։ Արեւադարձային պտուղներ (նարինջ, բանան, մանդարին եւ այլն) ուտելիս մարդու տրամադրությունը բարձրանում է։

charaz

Պապայայի պտղամիսը հարուստ է վիտամինով, մագնիումի աղերով, որոնք հետաձգում են մաշկի վաղաժամ ծերացումը եւ կնճիռների առաջացումը։ Այն օգտակար  է հատկապես կանանց։

Ձմերուկի ցուկատներն ունեն ուժեղ միզամուղ ներգործություն, սակայն չեն գրգռում երիկամները եւ միզուղիները։ Ցուկատներն օգտակար են ծանր հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնեւու, ստորին վերջույթների այտուցների, լեղուղիների եւ միզուղիների քարերի դեպքում։

Անիսոնի յուղը անցկացնում է գլխացավը, գլխապտույտը, օգտակար է էպիլեպսիայի, շնչարգելության, ուժեղ հազի, մղձավանջային երազների ժամանակ, ինչպես նաեւ կանոնավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը։ Կաթեցնել շաքարի վրա՝ 1-4 կաթիլ։ Օգտագործել օրը մեկ-երկու անգամ։

Նշագեղձերի, ըմպանաբորբի (ֆարինգիտ) բուժման հին արեւելյան բուժամիջոց. վարդի պսակաթերթիկների վրա ավելացնել մեկ բաժակ ջուր, տաքացնել մինչեւ եռալը, մեկ ժամ թրմել, քամել։ Ողողել կոկորդը օրը 3-4 անգամ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031