Նռան հյութն ունի պնդացնող հատկություն, որը նշանակում են աղիքային հիվանդությունների դեպքում: Առաջինը Հիպոկրատն է հիշատակել նռան բուժիչ հատկությունների մասին ու նուռն օգտագործել այդ նպատակով:
Օրգանական թթուների մեծ քանակության առկայությունը թույլ է տալիս նռան հյութն արդյունավետորեն օգտագործել սակավարյունության, ենթաստամոքսային գեղձի հիվանդության դեպքում: Խորհուրդ է տրվում հյութն ընդունել 1/2-1 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը` 3 ամիս:
Այստեղ եւս (ինչպես բալի դեպքում) կումարինային նյութերի առկայությունը նպաստում է արյան մածուցիկության իջեցմանը, որի շնորհիվ էլ բացառվում է ինֆարկտը, արյունազեղումը:
Նռան հյութը օգտագործում են նաեւ բրոնխիալ ասթմայի, անգինայի, ռադիոակտիվ ճառագայթման, ինֆեկցիաների, դեղնախտի, այրվածքների դեպքում: Արտաքին կիրառումները` քսելը, ողողելը, եւս լավ արդյունք են տալիս:
Թթու նռան հյութն օգտագործում են շաքարային դիաբետի, ստամոքսի ցածր թթվայնության դեպքում:
Հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի (բարձր թթվայնությամբ ուղեկցվող) դեպքում` բացառությամբ քաղցր տեսակի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2016