«Ողբում եմ, որ մեր երկրում նման ճարտարապետներ կան, ողբալի բան է դա: Դրա մասին մեր հանրությունը պետք է մտածի: Արդյոք մարդիկ, որոնք չեն գնահատում պատմությունը, կարող են ճարտարապետ անվանվել: Եթե հին Երեւանի նկարները թերթեք, կտեսնեք, թե ինչպիսի շենքեր կային Երեւանում, ինչպիսի պատմություն ուներ մեր Երեւանը, երեւանցիները ինչ կերպ էին պահպանում այդ շենքերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հայտարարությունից ցնցված ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Արամի 30 հասցեում քանդված շենքի մասին ճարտարապետ Լեւոն Իգիթյանը կարծիք էր հայտնել. «Եթե մի ժողովուրդ Արամի 30-ի պես շինությունը համարում է արժեք, ցավում եմ մեր ժողովրդի համար: Այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, սարայի համար աղմուկ չեն հանում»:
«Ցնցված եմ՝ այդ մարդը ճարտարապետ անունը կրելու իրավունք չունի: Նա կատարում է պատվերներ, համաձայն այդ պատվերների էլ արտահայտում կարծիքներ: Խոսքը միայն Արամի փողոցի վրա շենքի մասին չէ, այլ նաեւ վերաբերում է օդանավակայանին, մեր հրաշք երիտասարդական պալատին, որը հիմնահատակ քանդեցին, սարքեցին ավազի կույտ: Նման մարդկանց պետք է քշել Հայաստանից ու հայտարարել ազգի թշնամի: Շատ զայրացած եմ: Քաղաքում չեն մնացել շենքեր, որոնք քաղաքի դեմքն ու պատմությունն էին: Գնացեք հարեւան Թբիլիսի, տեսեք՝ ոնց են պաշտպանում քաղաքի դեմքը, պատմությունը… պետք է պրոֆեսիոնալ ձեւով ճնշել այդ վայ ճարտարապետներին, որոնք նման հայտարարություններ են անում, որոնք կոչված են Երեւան քաղաքի ազգային դեմքը փշրելու»,- ասաց տիկին Ադամյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այս է խնդիրը, այս տիպի անձերու: Ան որ համաձայն չէ իրենց հետ՝ հայ չէ, մարդ չէ, թշնամի է, պէտք է անմիջապէս աքսորուի, կորչի, անհետանայ…
Կարօտախտը հասկնալի եւ նոյնիսկ յարգելի բան է, սակայն պէտք չէ չափազանցել հնամեայ, խլխլած – եւ յաճախ մռայլ, մութ ու տգեղ – կառոյցների նկատմամբ ծնկաչոք երկրպագութիւնը, բացարձակ պաշտամունքը, կարծես կուրքեր կամ տաճարներ ըլլային, չաստվածային բնոյթ ունենային (կարծեմ արդէն «հրաշք» բառը տեսայ, վերեւը…) :
Առաջդիմութիւն ըսուած բան մըն ալ կայ, աշխարհի մէջ… Որուն կարիքը վստահաբար ունի Հայաստանը…
Նշենք նաեւ որ դժուար է հասկնալ թէ «Երեւան քաղաքի ազգային դեմքը» («ազգային»… ) կը վերաբերի ամենա-ապազգային ժամանակների, ուղղակի պոլշեվիկեան ճարտարապետութեան յղացած այլանդակութիւններուն:
Անշուշտ թէ պէտք է պահպանել որեւէ հին քաղաքի դիմագիծը: Սակայն պէտք է նաեւ ընդունիլ փոփոխութիւններ:
Համաձայն եմ – ուշ չէ
Լևոն Իգիթյանին կարելի է ասել թող ցույց տա մի պահպանված ու կագուն սարայ, որը կապացուցի, որ Երևանը 2790 տարեկան քաղաք է ու մեծ է Հռոմից։ Հռոմ այցելող զբոսաշրջիկը հանգիստ դրանում համոզվում է, իսկ Երևան այցելող զբոսաշրջիկն առնվազն Լևոն Իգիթյանի տեսական բացատրությունները լսի, որ մի կերպ հավատա, որ Երևանը շատ հին քաղաքակրթություն ունի, իսկ միայն Էրեբունի-Երևան տոնակատարություն նշելով աշխարհին չես համոզի, Էրեբունի ամրոցին էլ առայժմ ձեռք չեն տալիս, որպեսզի արդարացնեն պետբյուջեից սարայային միջոցառումների համար գումարներ լվանալու պատրվակով։