Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենը քննիչին մեղադրել է իր տնից 1 միլիոն դոլար հափշտակելու մեջ

Հունվար 22,2016 22:40

Հունվարի 26-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի եւ նրա բարեկամների դատավարությունը: Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի եղբայրն է:

1964թ ծնված Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը եւ կապված նրա վարույթում գտնվող քրեական գործով նախնական քննություն վարելու հետ, նրան զրպարտել է՝ մեղադրելով ծանր հանցագործության, առանձնապես խոշոր չափի՝ 476170000 ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հափշտակության մեջ: Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով եւ 344 հոդվածի 3-րդ մասով:

1981թ. ծնված Էդգար Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 332 հոդվածի 2-րդ մասով եւ 344 հոդվածի 1-ին մասով :

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ՝Հրաչյա Ներսիսյանի որդուն՝ 1994թ. ծնված Հայկ Ներսիսյանին, Հրաչյա Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի որդիներին՝ 1986թ. ծնված Մարտին Ներսիսյանին, 1987թ.ծնված Նարեկ Ներսիսյանին եւ 1994թ. ծնված Ռաֆայել Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկության կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանց բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով: Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031