Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումն առկախ մնաց

Հունվար 22,2016 22:30

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած տղամարդկանց Հայաստանի առաջնության նախավերջին տուրն անպատասխան թողեց չեմպիոնության հարցը:

Երկու առաջատարներից Զավեն Անդրիասյանը միայն կես միավոր վաստակեց Մանուել Պետրոսյանի հետ պարտիայում, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ նրան ու Անդրիասյանին հետապնդող Արման Փաշիկյանը պարտություն կրեցին: Տասը տուրից հետո Զավեն Անդրիասյանը ունի 7,5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 7,0, Արման Փաշիկյանը՝ 6,5: Բրոնզե մեդալի համար պայքարին միջամտել է նաեւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը կես քայլով շրջանցեց Մանուել Պետրոսյանին եւ 6,0 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական: Վաղը՝ վճռորոշ տուրում, Զավեն Անդրիասյանը խաղում է Նորայր Թորոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հովիկ Հայրապետյանի, Արման Փաշիկյանը՝ Լեւոն Բաբուջյանի, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031