Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդականը՝ ԼՂ խնդրի մասին. «Ամերիկայի ձայն»

Հունվար 22,2016 22:15

Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի վրա փորձում են ազդեցություն ունենալ բազմաթիվ խաղացողներ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:

«Յուրաքանչյուրը ազդում է մյուսի վրա, եւ յուրաքանչյուրը նոր գործընկերներ է փնտրում, սակայն, յուրաքանչյուր նոր գործընկեր կարող է ձեռք բերվել այլ գործընկերների կորստի գնով», – ասում է Մահչուփյանը:

Մահչուփյանի խոսքով, տարածաշրջանում վերջին զարգացումներից հետո առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի իրավիճակը բալանսավորելու համար: «Կարծում եմ, այս իրավիճակում կարեւոր է պատրաստ լինել միաժամանակ բազմակողմանի իրադարձությունների, եւ Հայաստանն անշուշտ դրան պատրաստ է», – ավելացրել է նա:

Էթյեն Մահչուփյանի խոսքով, մոտ ժամանակներում Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի սրումը կամ Ադրբեջանում իշխանափոխությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031