Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի նամակը ԵԽԽՎ-ի ALDE խմբի անդամներին. ilur.am

Հունվար 22,2016 22:02

ilur.am-ը ներկայացնում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի նամակը  ԵԽԽՎ-ի ALDE խմբի անդամներին

Սիրելի բարեկամներ,

Մինսկի Խմբի համանախագահները`ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանն այսօր, հունվարի 22-ին, նոր հայտարարություն են արել երեքշաբթի օրը, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկվելիք եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող երկու բանաձեւերի վերաբերյալ: Նոր հայտարարության մեջ նրանք կոչ են արել ԵԽԽՎ-ի անդամներին «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կխարխլեն Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության կողմից տրված Մինսկի Խմբի մանդատը» /ամբողջական հայտարարության համար` տես.

Սա եւս մեկ հիշեցում է, որ այդ նախագծերում մենք գործ ունենք շատ նրբանկատ հարցերի հետ, որոնք ոչ միայն կարող են վնասարար ազդեցություն ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացող բանակցությունների վրա, այլեւ պայթյունավտանք զարգացումներ առաջացնեն մի տարածաշրջանում, ուր լարվածությունն առանց այդ էլ բարձր է եւ որում փոխկապակցված են կամ անգամ բախվում են Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը:

Սա ենթադրում է մեծ պատասխանատվություն: Ցանկացած սխալ լուրջ հետեւանքներ կունենա: Կրկին կոչ եմ անում ձեզ քվեարկել դեմ այդ բանաձեւերին, ինչր կլինի ղարաբաղյան հակամարտությանն ու հայերի եւ ադրբեջանցիների հաշտությանը նպաստելու լավագույն միջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031