Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումից հետո քրեաօլիգարխիկ համակարգը չի վերանա»

Հունվար 22,2016 21:21

«ՀՅԴ-ի հետ կոալիցիայի կազմելուց հետո ճգնաժամը կխորանա: Դա հանգուցալուծում չէ: Դա ընդամենը թուլացած իշխանությունն ինչ-որ մի ժամանակահատվածով ուժեղացնելու խնդիր է լուծում: Դաշնակցության հաշվին է դա տեղի ունենալու»,- Aravot.am հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի ստեղծմանն, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե Դաշնակցությունն իր գաղափարներով, իր մոտեցումներով եւ ծրագրերով չի՞ կարողանա բարելավել ստեղծված վիճակը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դաշնակցությունը ոչ իր գաղափարներն է կարողանալու իրականացնել, ոչ էլ ծրագրերը: Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է: Այսինքն` իշխանությունը քրեաօլիգարխիկ համակարգից պետք է անցնի սոցիալիստականի՞: Իհարկե ոչ»:

Ըստ նրա՝ այս պարագայում Դաշնակցությունը կարող է ոչ թե ՀՀԿ-ի ծրագրերը կյանքի կոչի, այլ՝ Հանրապետական կուսակցության որոշողների որոշումը. «ՀՀԿ-ի ծրագրում օրինակ գրված չէ, որ պետք է քրեաօլիգարխիկ համակարգ լինի, համակարգային կոռուպցիա լինի, մարդու իրավունքները չպաշտպանվեն: Դա գրված չէ, բայց իրենց որոշումները հենց դրան են բերում: Դաշնակցությունը, ցավոք սրտի, այդ որոշումներն է կյանքի կոչելու»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Կարելի է զարմանալ. կան լուրջ մարդիկ ովքեր լավ բան են սպասում ՀՀԴ-ից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031