Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղամ Խաչատրյանի գործողություններին կարող ենք անդրադառնալ, երբ քննությունը որոշակի արդյունքներ կունենա»

Հունվար 22,2016 20:08

Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ «Նոր Հայաստան» նախաձեռնության մի խումբ անդամներ երթ էին կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ՀՀ ոստիկանություն: Նրանք պահանջում են ազատ արձակել Սաֆարյանին եւ կարճել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը: Ցուցարարների պահանջներից է նաեւ պատասխանատվության ենթարկել ոստիկան Գեղամ Խաչատրյանին, որը սոցցանցերում ակտիվիստների հասցեին վիրավորական գրառումներ է կատարել:

IMG_5883[1]

Ոստիկանության շենքի մոտ ակտիվիստներին մոտեցավ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ակտիվիստ Լեւոն Զաքարյանն Աշոտ Ահարոնյանին հարցրեց, թե Գեւորգ Սաֆարյանի հետ կապված ինչ ընթացքում է նախաքննությունը եւ պատժվելու է արդյոք Գեղամ Խաչատրյանը:

Levon-Zakaryan

«Գեղամ Խաչատրյանի գործով մեզ մոտ ծառայողական քննություն է նշանակված: Եթե ոստիկանի գործողությունների վերաբերյալ այլ տեղ նույն փաստով քրեական գործ կա հարուցված, կասեցվում է ժամանակավորապես: Տվյալ դեպքում այս գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը»,- պատասխանեց Աշոտ Ահարոնյանը:

Ակտիվիստներն հետաքրքրվեցին, թե ինչու է այդ դեպքում Գեւորգ Սաֆարյանը կալանավորված, իսկ Գեղամ Խաչատրյանը, որն, ըստ տեսագրությունների, հարվածել է քաղաքացիներին՝ ոչ: «Սաֆարյանի գործողությունների հետ կապված գրություն է եղել, կատարվել են համապատասխան արարողակարգեր: Իսկ ՀՔԾ դիմել են ոստիկանի հետ կապված: Հարուցվել է քրեական գործ, պետք է սպասենք»:

Անդրադառնալով Գեղամ Խաչատրյանի գրառումներին՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ այդ հարցը քննության առարկա կդառնա: «Ծառայողական քննությունը հիմա կասեցվել է քրեական գործի պատճառով: Գեղամ Խաչատրյանի գործողություններին կարող ենք անդրադառնալ, երբ քննությունը որոշակի արդյունքներ կունենա: Համոզված եղեք նրա գործողությունները քննության առարկա կդառնան»:

Աշոտ Ահարոնյանի հեռանալուց հետո Լեւոն Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց չեն բավարարվում հնչած պարզաբանումները: «Պապիկին ապտակած ոստիկանի նկատմամբ պատիժ չի կիրառվել արդեն մի քանի ամիս է: Դա ինձ համար հիմք է մտածել, որ այդ մարդիկ չեն պատժվի: Միգուցե կարծում են, որ հանրությունը կմոռանա այդ մասին, ինչպես եղել է մի քանի անգամ»:

Ցուցարարներն այժմ շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ նախատեսում են շարունակել ցույցը:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031