Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր պատասխանելով ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով կալանավորված «հանցավոր խմբի» շրջանակում ազատամարտիկների ձերբակալությունների առթիվ հարցին՝ ասաց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի Հայաստանի Հանրապետության օրենքներով: Ովքեր այդ օրենքներից դուրս են գործունեություն ծավալում, պետք է պատասխանատվություն կրեն: Փառք ու պատիվ այն ազատամարտիկներին, որոնք օրենքով են ապրում»:
Մեր հարցին՝ ասել է թե՝ կարծում եք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վոլոդյա Առաքելյանը օրենքից դո՞ւրս են գործել, որ ձերբակալվել են, նախարարը նման պատասխան տվեց. «Յուրաքանչյուր գերատեսչություն իր գործունեությունն է իրականացնում, և մենք հասել ենք նրան, որ օրենքից դուրս ոչ մեկը չի աշխատում: Եթե կան ձերբակալություններ, ուրեմն կան խախտումներ, որոնց շուրջ էլ փաստեր են հավաքվում»:
Մեր հստակեցմանը, թե այսինքն՝ հավատո՞ւմ եք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վոլոդյա Առաքելյանը ահաբեկչություն էին ծրագրել իշխանության դեմ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է ահաբեկչություն ծրագրել, համենայնդեպս՝ գոյություն ունեցող նյութերը ևս մեկ անգամ փաստում են, որ նրանք համապատասխան գործունեություն ծավալել են: Եթե չլիներ այդպիսի իրականություն, փաստ, չէր լինի համապատասխան այդպիսի ծավալի գործունեություն»:
Կարդացեք նաև
Մարինե Խառատյան
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում