Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Հունվար 22,2016 17:50

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Դրանք իրականացվում են նախապես գույքագրված փողոցներում, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի հիման վրա: Փոսերը գոյացել էին մի քանի օր տևած առատ տեղումներից հետո: Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն` վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով:

Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման 2016 թվականի հիմնական ծրագիրը կմեկնարկի համապատասխան եղանակային պայմանների առկայության պարագայում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031